Գիշերային ակումբներից մեկում երեկույթի ժամանակ հատակը փլուզվել է. կա 30 վիրավոր (տեսանյութ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Քլեմսոն քաղաքի գիշերային ակումբներից մեկում երեկույթի ժամանակ հատակը փլուզվել է, և մասնակիցները հայտնվել են շենքի նկուղում։ Հաղորդվում է մոտ 30 վիրավորի մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Կադրերում երևում է, թե ինչպես են այցելուները պարում և թռչկոտում, իսկ վայրկյաններ անց՝ հայտնվում նկուղում։ Ակումբը գտնվում է շենքի առաջին հարկում։
Տուժածներին հոսպիտալացրել են։ Միջադեպից հետո համալիրի բոլոր բնակիչներին տարահնել են, սակայն շուտով թույլատրել նրանց վերադառնալ իրենց տները։