ԱԺ և կառավարության ներկայացուցիները ներկա են գտնվել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական գալա համերգին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր երեկոյան տիկնոջ հետ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Երևանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական գալա համերգին։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։