Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է անել հնարավորը՝ Երևանն ավելի անվտանգ և հարմարավետ դարձնելու համար. Ֆելիքս Ցոլակյան
ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի 2800-ամյակի կապակցությամբ․
«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր Երևանը տոնում է հիմնադրման 2800-ամյակը: Երևանը ոչ միայն Երևանի և
Հայաստանի բնակիչների մայրաքաղաքն է, այլև՝ աշխարհասփյուռ հայության կենտրոնն ու տունը:
Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է անել հնարավորը՝ Երևանն ավելի անվտանգ և հարմարավետ
դարձնելու համար:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից՝ ի սրտե
շնորհավորում եմ բոլորիս մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ»: