Անիտա Ցոյը հոսպիտալացվել է
Ռուս էստրադային երգչուհի Անիտա Ցոյը հոսպիտակացվել է Կրասնոդարում, ինչի հետ կապված հետաձգել է իր համերգները: Life.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին երգչուհին հայտնել է Instagram-ի իր էջում:
«Ցավոք Ուֆայում, Նաբերեժնիե Չելնիում, Սամարայում և Կազանում նախատեսված համերգները հետաձգվում են: Ներողություն եմ խնդրում: Հիվանդանոց եմ ընկել, հոսպիտալացվել եմ», - ասել է Ցոյը: Նա հավելել է, որ իրեն ուղղաթիռով են տեղափոխում հիվանդանոց:
Աղբյուրի տվյալներով՝ երգչուհին գանգատվում էր գոտկատեղի սուր ցավերից: Բժիշկների ենթադրությամբ՝ դա կարող է օրգանիզմում բորբաքային երևույթի հետևանք լինել: Չի բացառվում, որ նրան վիրահատական միջամտություն անհրաժեշտ լինի: