Ապարանում ավանդական Խաչադրման խաչքավորը Ղրիմի Արտակն էր (տեսանյութ)
Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած ամենամյա Խաչադրման արարողությունը։
Սուրբ Խաչի վրա տեղադրվեց 1718-րդ խաչը` խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման հերթական տարին:
Նշենք, որ նախորդ տարվա խաչքավորը Հայոց զինվորն էր՝ քառօրյա պատերազմի մասնակից 7 զինծառայողներ: 1717-րդ խաչի խաչքավոր զինվորներն այսօր խաչը փոխանցեցին Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյան՝ Ղրիմի Արտակին, որից հետո այն օծվեց և տեղադրվեց «Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» կոչվող կառույց-հուշարձանի վրա:
Նշենք, որ ի տարբերություն նախորդ տարի՝ այս անգամ միջոցառմանը ոչ մի պաշտոնյա կամ պատգամավոր չէր մասնակցում։ Ներկա էր միայն Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։