Էջմիածնում բերման ենթարկվածներ չկան. Ոստիկանություն
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ Էջմիածինից բերման ենթարկվածներ չկան:
Նշենք, որ Էջմիածնում քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու և քաղաքապետի ԺՊ Դիանա Գասպարյանը ասել էր, թե, ինչքանով տեղյակ է, իրեն հայտնել են, որ 2 հոգի բերման է ենթարկվել ընտրակեղծարարության համար: