Փաշինյանը մասնակցել է Արամ Ա Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված պատարագին (տեսանյութ)
Շարունակվում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Լիբանան:
Այցի երկրորդ օրը` հոկտեմբերի 21-ին, Նիկոլ Փաշինյանը եւ տիկին Աննա Հակոբյանն այցելել են Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, որտեղ մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակին նվիրված Սուրբ Պատարագին: Պատարագին ներկա էին նաեւ Լիբանանի նախագահի, կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչներ:
Սուրբ Պատարագի արարողությունից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ուղղված շնորհավորական խոսքով:
Մանրամասն՝ տեսանյութում