Խոշոր ավտովթար Վանաձորում. կան վիրավորներ
Հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 21:30-ի սահմաններում նույն մարզի Դարպաս գյուղի բնակիչ, 22-ամյա Գոռ Սիմոնյանն իր վարած BMW մակնիշի 35 VG 102 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 4 հասցեի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին տեղադրված էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր, Վանաձորի բնակիչ, 24-ամյա Վաչիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: