Երևանը 2800 տարեկան է. սպասվող տոնակատարությունների ցանկը
Երևանը 2800 տարեկան է:
Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։
ՀՀ ներկայիս մայրաքաղաքը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ. թ. ա. 8-րդ դարում՝ 782 թվականին Էրեբունի անվամբ:
Ըստ Վանում գտնված սեպագիր տարեգրության՝ Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն իր ղեկավարման 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։
Վանի թագավորության անկումից հետո Երևանի շուրջ 1000-ամյա պատմության մասին հայ մատենագրական աղբյուրները լռում են։ Երևանը կրկին հիշատակվում է 7-րդ դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ:
1918 թվականից, մայիսյան հերոսամարտների՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի արդյունքում ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Ավելի քան 400 տարի վարչաքաղաքական կենտրոնի պատմություն ունեցող Երևանը դառնում է նորանկախ հանրապետության մայրաքաղաքը։
Մայրաքաղաքի 2800–ամյակի առթիվ Երևանի տարբեր շրջաններում տոնակատարություններ են նվիրված մայրաքաղաքին:
Սպասվող տոնակատարությունների ցանկին կարող եք ծանոթանալ ստորև: