Հարյուրավոր ամերիկացի կանայք գինեկոլոգին մեղադրել են ոտնձգությունների և ռասիզմի մեջ
ԱՄՆ-ում 93 կին դատական հայց է ներկայացրել Հարավային Կալիֆորնիայի համալսարանի դեմ այն բանի համար, որ ինստիտուտը անտեսել է գինեկոլոգ Ջորջ Թինդալի կողմից տարիներ շարունակ ուսանողական բժշկական կենտրոնի հիվանդների նկատմամբ բռնության բողոքները՝ հաղորդում է Associated Press-ը:
Դիմումատուները պնդում են, որ Թինդալը ստուգումների ու խորհրդատվությունների ժամանակ իրեն ոչ հարիր է պահել: Տուժածներից մեկի՝ Դանա Լոուի խոսքով՝ բժիշկը բռնաբարել է իրեն 1993թ․: Վերջին կուրսի ուսանողուհի Բրենան Հեիլը ասել է, որ գինեկոլոգը հետապնդել է իրեն, երբ նա բռնաբարելուց հետո եկել ընդունելության: Երկուսն էլ ավելացրել են, որ դեպքի մասին հայտնել են համալսարանի թեժ գիծ, սակայն ոչ մի արձագանք չի եղել:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ 1988 թ. մոտ 500 կին ուսանողներ և շրջանավարտներ բողոքել են Թինդալի դեմ: Ոմանք պնդում էին, որ նա խայտառակ խոսքեր է ասել նրանց և ռասիստական ռեպլիկաներ թույլ տվել, մյուսները պնդել են, որ լուսանկարել է իրենց սեռական օրգանները, ստիպել է նրանց ամբողջությամբ հանվել և շոշափել է : Թինդալն ինքը հերքում է իր մեղքը:
Հիմա Թինդալը 71 տարեկան է, նա 30 տարի աշխատել է որպես գինեկոլոգ և աշխատանքից ազատվել է անցյալ տարի իր կամքով։Հարյուրավոր ամերիկացի կանայք գինեկոլոգին մեղադրել են ոտնձգությունների և ռասիզմի մեջՀարյուրավոր ամերիկացի կանայք գինեկոլոգին մեղադրել են ոտնձգությունների և ռասիզմի մեջ