Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ավելի հեշտ է մերկանալ ամբոխի առջև, քան ամուսնու
Քիմ Քարդաշյանը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ Քանյե Ուեսթի հետ ինտիմ իրավիճակում իրեն անվստահ և ամոթխած է զգում՝ գրում է vistanews.ru-ն։
Քիմը խոստովանել է, որ ինքն իրեն սկսել է դուր չգալ այն ժամանակ, երբ հղիության ընթացքում գիրացել էր 30կգ։ Հենց այդ ժամանակ էլ նրա հասցեին սոցցանցերում հնչած քննադատությունը ստիպել է իրեն զգալ ոչ սեքսուալ։ Սակայն, երբ 8 ամիս անց նա կարողացել է վերականգնել իր նախկին կառուցվածքը, ինքնավստահ կեցվածքով մերկացել է հանրության առաջ։
Միաժամանակ Քիմը խոստովանել է, որ կարողանում է շատ հեշտությամբ մերկանալ նկարահանող խմբի կամ ընդհանրապես ամբոխի առջև, սակայն Քանյեի մոտ նա միշտ չէ իրեն հարմարավետ զգում։ Քիմը չի կարողանում ոչ մի կերպ բացատրել անձի այդ երկվությունը։ Նա չի սիրում նաև սեքսի մասին զրույցները, քանի որ բնույթով պահպանողական է։