Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, «Opel Zafira» մակնիշի 35 AQ 722 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի վերանորոգման նպատակով տեղադրված բետոնե արգելապատնեշին:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Մինչ այդ նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանները:
Բախման hետևանքով բետոնե արգելապատնեշի կտորներից մեկը շպրտվել ու վնասել է կայանված ՎԱԶ-2121 մակնիշի 34 ՏՏ 387 համարանիշի ավտոմեքենան և ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված՝ «Լավանդա» հանգստյան վայրին պատկանող «Կոկա-կոլա» ընկերության սառնարանները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Opel-ն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, ավտոմեքենայից էլ գազի ուժեղ արտահոսք է սկսվել:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: