Կերչիի քոլեջի դեպքը պլանավորված է եղել դեռևս անցյալ տարվանից
Կերչիի քոլեջում ոճրագործություն կատարած Վլադիսլավ Ռոսլյակովը, պատրաստվել է դեռևս 2017 թվականի հունվարից, հաղորդում է РИА «Новости»-ն` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:
Աղբյուրը հավելում է, որ Ռոսլյակովը միայնակ է գործել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կերիչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած կոտորածի մեջ կասկածվող ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովը կրել է «Ատելություն» մակագրությամբ վերնաշապիկ:
Հիշեցնենք, որ քոլեջում տեղի ունեցածի հետևանքով 21 մարդ է զոհվել, 50-ը վիրավորվել են, ոմանք դեռ ծանր վիճակում են: Կասկածյալը 18-ամյա քոլեջի ուսանող է, Վլադիսլավ Ռոսլյակովը: Նա ինքնասպանություն է գործել: