NASA-ն որոշել է մարդկանց Վեներա մոլորակ ուղարկել
NASA-ն մշակել է դեպի Վեներա թռիչքի մի նախագիծ, որն իր մեջ ներառում է դիրիժաբլի օգնությամբ մոլորակի ուսումնասիրություն, որտեղ արշավախմբի անդամները կարող են անցկացնել մի ամբողջ ամիս, մինչև կվերադառնան Երկիր մոլորակ՝ գրում է TACC-ը։
Մոլորակի մակերևույթի վա վակրէջք կատարել չի նախատեսվում։ Չնայած նրան, որ Վեներան իր երկրաբանական կառուցվածքով շատ նման է Երկիր մոլորակին, նրա մթնոլորտի յուրահատկությունները հանգեցնում են նրան, որ այդ երկնային մարմնի մակերևույթը այնքան շիկացած է, որ այնտեղ կարող է հալել կապարը։ Այն ծածկված է խառնարաններով, հրաբուխներով և լավայի դաշտերով, և ջերմաստիճանը այստեղ ամենաբարձրն է Արեգակնային համակարգում, նույնիսկ ավելի բարձր, քան Արևին ամենամոտ հեռավորության վրա գտնվող Մերկուրի մոլորակում:
Ինչպես Վեներայի մթնոլորտի վերին, այնպես էլ ստորին շերտերում հնարավոր չէ հարմարավետություն ապահովել մարդկանց համար։ Սակայն մթնոլորտի վերին շերտերում, ինչ-որ տեղ 50 կմ բարձրության վրա, խտությունը և ճառագայթման մակարդակը նման են Երկրի տվյալներին: Ահա այստեղ, ըստ NASA-ի փորձագետների, երկու տիեզերագնացները պետք է մեկ ամբողջ ամիս անցկացնեն։ Այդ ողջ ընթացքում նրանք կարող են հետազոտություն անցկացնել և ուսումնասիրել մոլորակը «օդից»։