Նորընտիր քաղաքապետի շնորհավորանքը Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ (տեսանյութ)
Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը տեսաուղերձով շնորհավորել է քաղաքի տոնը՝ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակը:
«Սիրելի՛ երևանցիներ, երևանցի ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն Երևանի բնակիչների, այլ ամբողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սիրում են Երևանը, այն համարում են իրենց հարազատ վայրը: Չէ՞ որ Երևանը ողջ հայության մայրաքաղաքն է: Եվ այսպես, սիրելի՛ երևանցիներ, շնորհավորում Երևանի 2800-ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ մեր Երևանը, չնայած մեծ տարիքին, լինի միշտ երիտասարդ, առույգ և ուժերով լի քաղաք», - մաղթել է քաղաքապետը:
Հայկ Մարությանը նշեց նաև, որ առավոտից ստանում է շնորհավորանքներ. շնորհավորում են երևանցիներին:
Վաղը վաղ առավոտից սկսելու են մայրաքաղաքաի տոնի առթիվ բազմաթիվ միջոցառումներ. վազք, հեծանվազազք, որին մասնակցելու է նաև Հայկ Մարությանը, ով վաղը ողջ օրը շրջելու է քաղաքում, հանդիպելու և զրուցելու է երևանցիների հետ, որպեսզի շնորհավորի և ստանա շնորհավորանքներ՝ քաղաքի տոնի կապակցությամբ:
Մի քանի վայրերում՝ լինելու են նաև համերգներ, որոնք կեզրափակվեն Հանրապետության հրապարակում հրավիրվելիք մեծ գալա-համերգով: Այն, քաղաքապետի խոսքով, ոչ միայն կներկայացնի հետարքիր երաժշտություն, այլև Երևան քաղաքի պատմությունը: Ապա՝ մեծ հրավառոթյուն:
Մանրամասն՝ տեսանյութում: