Հայրս ներկա է լիբանանյան պատվիրակության կողմից, իսկ ես՝ հայկական. Վարագ Սիսեռեան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռեանն իր Facebook-ի էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հանդիպումը «մշտապես կմնա իր հիշողության մեջ»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Լիբանան: