Ուկրաինայում մարդասպանի են ազատ արձակել բանտում տեղ չունենալու պատճառով
Ուկրաինայում սպանության համար դատապարված հանցագործին ազատ են արձակել բանտերում ազատ տեղ չունենալու պատճառով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Եվգենի Ենինը:
«Օրենքի ուժով ազատ արձակված հանցագործը այժմ հանգիստ շրջում է Լուցկի փողոցներում, այլ ոչ թե՝ բանտի միջանցքներում, քանի որ հաստատություններում բավարար տեղեր չկան հանցագործների պահելու համար»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
Ենինի խոսքով՝ հանցագործի կողմից սպանվածի հարազատները հանդիպել են նրան հենց փողոցում, ինչից հետո եկել են ոստիկանություն՝ պարզաբանում ստանալու համար՝ ինչու են ազատ արձակել հանցագործին:
Միջամտությունից հետո, դատավորը հանցագործի համար «տեղ են գտել» և տղամարդուն տեղափոխել են Տորեցկի ուղղիչ գաղութ: