Հայաստանը կմասնակցի Իրաքյան Քուրդիստանում անցկացվող միջազգային կինոփառատոնին
Հայաստանը կմասնակցի միջազգային կինոփառատոնին, որն անցկացվելու է Իրաքյան Քուրդիստանի Դհուք նահանգում, հոկտեմբերի 20-ին լրագրողներին հայտնեց թուրքագետ եւ արեւելագետ Կարեն Հովհաննիսյանը:
Փորձագետը հայտնեց, որ հանդիսատեսին կներկայացվի ընդամենը 4 հայկական ֆիլմ:
«Ֆիլմերը կցուցադրվեն կա՛մ անգլերեն, կա՛մ քրդերեն թարգմանությամբ»,- ասաց Հովհաննիսյանը:
Արեւելագետը նշեց, որ առաջին անգամ Իրաքյան Քուրդիստան կայցելի Հայաստանից պաշտոնական ներկայացուցիչ՝ մշակույթի փոխնախարարը:
Նրա խոսքով՝ միջազգային կինոփառատոնին մասնակցելուց զատ, փոխնախարարը նաեւ կմասնակցի տեղի հայ համայնքի կազմակերպած միջոցառումներին: