Երևանում մեկնարկում է «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովը
Գալիք շաբաթը նորություններով հագեցած է լինելու. Երևանում մեկնարկում է «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովը` Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների իշխանության, բիզնեսի և կարգավորող մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խոշորագույն միջոցառումը:
«Եվրասիական շաբաթ» համաժողովի մասնակիցների թիվը մոտավորապես 2 000 է, համաժողովի ժամանակ կանցկացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստ, իսկ համաժողովի գլխավոր թեմաները կլինեն ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում բարենպաստ բիզնես-միջավայրի ստեղծումը, արտադրական կապերի ամրապնդումը, արտահանման ներուժի զարգացումը և օտարերկրյա ներդրողների համար գրավիչ պայմանների ստեղծումը: