Քաղաքացիներն արդեն բացել են Երևան-Սևան ավտոճանապարհը
Ավելի վաղ Operativ.am հայտնել էր, որ խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձանց հարազատներն այսօր առավոտյան՝ 09:10-ի սահմաններում, փակել էին Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի հարակից ճանապարհը։ Նրանք պահանջում են ձերբակալվածներին ազատ արձակել։
Արդեն մոտ մեկ ժամ է՝ ճանապարհը բաց է:
Այնտեղ է եղել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, որը նշել է, որ Հայաստանում հակաօրինական որևէ ձերբակալություն չի կարող կատարվել, և այդ հարցը օրինական ճանապարհով լուծում կստանա:
Իրենց հերթին, ձերբակալված ոստիկանների ծնողները պնդում են, որ իրենց որդիները մեղավոր չեն, և այս դեպքում օրենքն աշխատում է օրենքը պաշտպանողների դեմ:
Սևանի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները վստահ են՝ մեղադրանքը անարդար է:
Ներկաներից ոմանք էլ պնդել են, որ հանցագործին ծեծել են բոլորովին այլ վայրում, բայց մեղադրում են ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցներին: