Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն չի ներկայացնի ԸՕ փոփոխությունների նախագծի վերաբերյալ. Արփինե Հովհաննիսյան
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել Facebook - ի իր էջում՝ անդրադառալով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը՝ կապված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի հետ:
Գրառման մեջ մասնավոր ասվում է, որ Վենետիկի հանձնաժողովը եզրակացություն չի ներկայացնի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Հանձնաժողովը շարունակում է մնալ այն դիրքորոշմանը, որ ընտրական համակարգի էական փոփոխությունները, այնպիսին ինչպիսի են տարածքային ցուցակների վերացումը, այլ կերպ ընտրակարգի փոփոխությունները, պետք իրականցվեն ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում։
Հանձնաժողովը կարող է «աչք փակել» իր այս առաջարկության վրա միայն մեկ դեպքում, եթե այս հարցի շուրջ առկա է բոլոր քաղաքական ուժերի կոնսենսունսը։
Հ.Գ. Վենետիկի հանձնաժողովը ողջունել է նախագծով առաջարկվող ընտրակարգին չվերաբերող որոշ ընթացակարգային կարգավորումներ։
Եզրակացությունները թողնում եմ ձեզ»,- գրել է Հովհաննիսյանը՝ գրառմանը կցելով Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը: