Հնդկաստանում գնացքը մխրճվել է մարդկանց բացմության մեջ․ կա 60 զոհ, շուրջ 200 վիրավոր (տեսանյութ)
Հնդկաստանի Պունջաբ նահանգում գնացքը մխրճվել է մարդկանց բացմության մեջ, 60 զոհ կա, շուրջ 200 վիրավոր: Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի ազգային տոներից մեկի՝ Դուշերայի տոնակատարության ժամանակ: Մարդիկ կանգնած են եղել գնացքի ռելսերի վրա և տարված են եղել հրավառությամբ:
Հենց հրավառության պայթյունների պատճառով էլ չեն լսել մոտեցող գնացքի ձայները: Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածներից շատերի վիճակը ծանր է: Հնդկաստանում սուգ է հայտարարվել: