Սևանի բաժնի պաշտոնատար անձանց հարազատները փակել են Երևան-Սևան ավտոճանապարհը
Այսօր՝ 09:10-ի սահմաններում, խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձանց հարազատները փակել են Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի հարակից ճանապարհը։ Նրանք պահանջում են փոխել խափանման կալանքը։
Այնտեղ է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, որը բանակցություններ է վարում ճանապարհը փակած քաղաքացիների հետ։
Ըստ ականատեսների՝ ճանապարհը փակած քաղաքացիների թվում են նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցներ։