Սուպերմոդել Կառլի Քլոսն ամուսնացել է Թրամփի փեսայի եղբոր հետ
Ամերիկացի սուպերմոդել Կառլի Քլոսն ամուսնացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի եղբոր հետ:
Ինչպես գրում է woman.ru-ն, երեք ամիս առաջ 26-ամյա մոդելն ու 33-ամյա Ջոշուա Քուշները հայտարարել էին իրենց նշանադրության մասին, իսկ հոկտեմբերի 18-ին մոդելն ու գործարարը համեստ հարսանիք են կազմակերպել մտերիմների համար:
Քլոսի ընտրյալը Թրամփի 37-ամյա փեսայի՝ Ջարեդ Քուշների կրտսեր եղբայրն է: Պսակադրության մասին Քլոսը հայտնել է Instagram-ի միջոցով՝ հրապարակելով համատեղ, ընտանեկան լուսանկարներ:
Ամերիկյան աղբյուրի հաղորդմամբ՝ հարսանիքին ներկա է գտնվել ընդամենը 80 հյուր, որոնց թվում է եղել Իվանկա Թրամփն ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ: