Մերիլին Մոնրոյի ծղոտե զամբյուղը կվաճառվի Sotheby’s աճուրդում
Հոկտեմբերի 30-ին Լոնդոնի Sotheby’s աճուրդի տունը վաճառքի կհանի ծղոտե զամբյուղ, որը պատկանել է Մերիլին Մոնրոյին:
Բացօթյա խնջույքի համար նախատեսված զամբյուղը պատրաստվել է 1950-ականներին: Դրա արժեքը գնահատվում է 600-800 եվրո: Նախկինում զամբյուղը եղել է Քրիստոֆեր Քոնի և Սթենլի Ջոզեֆ Սինգերի մասնավոր հավաքածուի մեջ: