Հունաստանում լճի ափը ծածկվել է հսկայական սարդոստայնով
Հունաստանում Վիստոնիդա լիճը ծածկվել է խիտ սարդոստայնով, որի երկարությունը գրեթե մեկ կիլոմետր է՝ գրում է Alphatv.gr-ը։
Այս տարի շոգը, խոնավությունը և մոծակների բազմացումը նպաստել են սարդերի ակտիվ բազմացմանը։ Փորձագետները նախազգուշացրել են, որ տետրագնատիդ սարդերը վտանգավոր չեն մարդկանց համար․ նրանք շատ փոքր են, բայց ունակ են հսկայական սարդոստայն հյուսելու։
Փորձագետները նաև պնդում են, որ սարդոստայնը դեռ կընդլայնվի, քանի որ սարդերը այժմ մեծ քանակությամբ կեր ունեն։