Մարադոնան անհապաղ պրոթեզավորման կարիք ունի
Լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնան շտապ պրոթեզավորման կարիք ունի։ Այդ մասին պատմել է Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի և մարզիչի կոլումբացի վիրաբույժ Հերման Օչոան։
«Դիեգոն անհապաղ պետք է պրոթեզավորի ծնկահոդերը։ Աճառային հյուսվածքները մաշվել են, երկու ծնկահոդերն էլ ախտահարված են, ոսկրերն իրան են քսվում և ուժեղ ցավ են պատճառում։ 2004-ին վիրահատել եմ նրա ձախ ծնկահոդը, իսկ այս տարվա հունիսին արել եմ նույն վիրահատությունը, որպեսզի նա կարողանար Ռուսաստանում վայելել աշխարհի առաջնությունը»,- Օչոայի խոսքը մեջբերում է Ole-ն։