Ոչ թե օլիգարխ չկա, այլ կարգավիճակը չկա. Փաշինյանը պարզաբանում է
Հայաստանում օլիգարխիա չկա՝ ասելով Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել, որ այն մարդիկ, որոնք նախկինում օլիգարխ են եղել, դադարել են գոյություն ունենալուց, այլ նրանց կարգավիճակն է դադարել գոյություն ունենալուց։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19–ին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում։
Նա պարզաբանել է՝ «օլիգարխիա» նշանակում է քչերի իշխանություն, ինքն ասելով, որ Հայաստանում չկան օլիգարխներ, ասել է, որ Հայաստանում քչերի իշխանությունը արդեն տապալված է եւ հաստատվել է ժողովրդի՝ շատերի իշխանությունը։
«Մենք ուզում ենք Հայաստան, որտեղ տեղ չունի բռնությունը, ծայրահեղականությունը, կոռուպցիան, կեղծիքը, օլիգարխիան»,–ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։