Կամո Արեյանը այլևս Երևանի փոխքաղաքապետ չէ
Երկուշաբթի օրվանից սկսած՝ Կամո Արեյանը այլևս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ չէ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի ժամանակավոր պատասխանատու Տարոն Գևորգյանը:
«Առաջին տեղակալի լիազորությունների դադարեցում է եղել»,- տեղեկացրել է Տարոն Գևորգյանը:
Նշենք, որ Կամո Արեյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2003 թվականից: