Արմեն Փամբուխչյանը Չինաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հուան Չուպինին
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը Չինաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հուբեյի առաջին փոխնահանգապետ Հուան Չուպինին:
Արմեն Փամբուխչյանը ներկայացրել է պետություն-մասնավոր հատված ձեւաչափով իրականացվող ենթակառուցվածքային այն ծրագրերը, որտեղ ներդրումներ անելու հնարավորություն կա:
Անդրադարձ է եղել հատկապես Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, ներկայացվել է ծրագրի ռազմավարական նշանակությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Հուբեյ նահանգի միջեւ համագործակցության հնարավորությունները այն ոլորտներում, որտեղ զարգացման ներուժ կա: Երկկողմ հույս են հայտնել, որ գործակցությունը բարեհաջող ընթացք կստանա: