Գերմանիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա. կան զոհեր
Գերմանիայի Քիրկհեյմ քաղաքում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա:
Հայտնի է, որ զոհ են դարձել 59-ամյա մի կին և նրա որդին: Ոստիկանության երկու աշխատակից էլ վնասվածքներ են ստացել:
ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, հարձակվողը հոգեկան հիվանդությամբ տառապող տղամարդ է եղել և գտնվել է թմրադեղերի ազդեցության տակ:
Դեպքի մանրամասները քննվում են: