Ամեն ինչ ներում եմ նրան. Խաբիբի հայրը Մաքգրեգորին հրավիրել է Դաղստան
UFC_ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայր և մարզիչ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը հրավիրել է իռլանդացի Կոնոր Մաքգրեգորին Դաղստան: Այս մասին տեղեկանում ենք Facebook-ում նրա տարածած տեսանյութից:
Նուրմագոմեդով ավագը իռլանդացուն կանչում է պրոֆեսիոնալ սամոյի աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենան դեկտեմբերի 15-ին:
«Ես ևս մեկ անգամ հրավիրում եմ պատվավոր հյուրերին՝ Օլեգ Նիլոկաեվիչին, տակտարովին և Մաքգրեգորին: Ամեն ինչ ներում եմ նրան: Պետք է բարեսիտ լինել»,- հայտարարել է Խաբիբի հայրը: