Գլուխս բարձր ասում եմ, ես աշխատելու եմ նոր Հայաստանում և մեծ սիրով ընդունել եմ այս առաջարկը, մնացածն արդեն կյանքը ցույց կտա. Հունան Պողոսյան (տեսանյութ)
Ես ասել եմ, այսօր էլ գլուխս բարձր ասում եմ, ես աշխատելու եմ նոր Հայաստանում եւ մեծ սիրով ընդունել եմ այս առաջարկը, մնացածն արդեն կյանքը ցույց կտա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19–ին Սյունիքի մարզպետարանում հայտարարեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վստահության համար։
«Ասեմ որ նորմալ, ճիշտ մտածող ժողովրդի հետ գործ ունենք, հաշված օրերի ընթացքում հնարավորինս շփվել եմ եւ, կարծում եմ, նաեւ իրենց օգնությամբ մենք նկատելի ու լուրջ արդյունքներ կարձանագրենք»,–ասաց նա։