Ռեփեր Ջիգանին կրկին մեղադրում են իր կնոջը դավաճանության մեջ
Ռեփեր Ջիգանին պարբերաբար մեղադրում են դավաճանությունների մեջ և հիշեցնում են իր անցած սիրավեպերը: Ինչպես հայտնում է Life.ru-ն՝ այս անգամ երկրպագուները մեղադրել են երգչին իր կնոջը մոդել Նինա Լիպկինայի հետ դավաճանելու համար:
«Իմ օրը հիասքանչ է սկսվել: Իմ մասին ես իմացել եմ շատ նոր բաներ: Կարծում եմ այդ տեղեկությունը շատերի համար շատ օգտակար կլինի»,- գրել է մոդելը սոցկայքերում:
Նինան նաև նշել է, որ ծանոթ չէ Ջիգանի հետ: Ավելի վաղ Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է, որ իր ամուսինը գրեթե երբեք նրան չի թողնում, որ միայնակ ինչ-որ տեղ գնա: