Ղազախստանում բժիշկը հրաժարվել է ընդունել ռուսախոս ընտանիքին (տեսանյութ)
Ղազախստանում բժիշկը հրաժարվել է ընդունել սուր օտիտ ունեցող երեխային, քանի որ երեխայի մայրը խոսել է ռուսերեն:
Համացանցում հրապարակված ձայնագրության մեջ լսվում է, որ կնոջ հարցին. «Այսինքն, քանի որ մենք ռուս ենք, պետք է գնանք Ռուսաստան բուժման համար»: - բժիշկը պատասխանում է. «Այո, գնացեք»:
Հրապարակման հեղինակի խոսքով, բուժաշխատողը չի ընդունել չորս տարեկան երեխային և կոպիտ է խոսել նրա մոր հետ:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել Արղալըք քաղաքում:
Ղազախստանի սահմանադրության համաձայն, երկրի պետական լեզուն ղազախերենն է: Ռուսերենը պաշտոնապես օգտագործվում է ղազախերենի հետ պետական կառույցներում և տեղական ինքնակառավարման մարմիններում:
На суд народа!
— Алексей Иванов (@FreshBreeze99) 16 октября 2018 г.
Только по тому что мы русские! Она не захотела принимать четырёх летнего ребёнка с острым атитом. Из за нашей национальности ! Сказала прямо в лицо!
Участковый детский врач в городе Аркалыке(Казахстан) . Утебаева Мольдыр Жумагалиевна pic.twitter.com/o9Z65ahy5E