Ջորջ Մարտինը բացատրել է «Գահերի խաղ»-ը ֆիլմի իմաստը
Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը, «Սառույցի և կրակի երգը» սագայի հեղինակը, որն ընկած է «Գահերի խաղը» սերիալի հիմքում, պատմել է, թե որն է իր ստեղծագործության միտքը: Գրողի հետ հարցազրույցը հրապարակել է՝ The New York Times-ը:
Նրա խոսքերով, ստեղծագործության հերոսները, ինչպես մոլորակի իրական բնակիչները, զբաղված են անձնական գործերով և խնդիրներով և չեն նկատում գլոբալ վտանգը:
«Մենք վիճում ենք կարևոր բաների մասին` միջազգային քաղաքականություն, ներքին քաղաքականություն, քաղաքացիական իրավունքներ, պարտավորություններ, սոցիալական արդարություն: Այս ամենը կարևոր է: Սակայն, մինչ մենք զբաղված ենք դրանցով, կլիմայական փոփոխությունների վտանքը նախկինի պես գոյություն ունի», - ասել է Մարտինը:
Գրողը նաև մեկնաբանել է «Գահերի խաղի» երկրպագուների կողմից անցկացվող զուգահեռը՝ Վեստերոսին մոտեցող ձմռան և գլոբալ տաքացման սպառնալիքի միջև:
«Դա մի փոքր հեգնական է, որովհետև ես «Գահերի խաղը» սկսել եմ գրել 1991-ին, երբ կլիմայի փոփոխությունների մասին դեռ չէին սկսել խոսել: Բայց շատ լայն իմաստով կա որոշակի զուգահեռ », - ասել է Մարտինը: