Պառլամենտական բազմակարծությունը վտանգի տակ է. Կոստանյան
ԱԺ պետաիրավական մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հարցրել է զեկուցող, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին՝ ինչպե՞ս է լինում, որ մի կողմից դուք ուզում եք կուսակցական բազմակարծություն ապահովել ԱԺ-ում, սակայն մյուս կողմից պայմաններ եք ստեղծում, որ անկախ կուսակցությունների թվից, խորհրդարանական մեծամասնությունը կարող է միայնակ որոշումներ կայացնել:
«Պառլամենտական բազմակարծությունը վտանգի տակ է»,- ասել է Գևորգ Կոստանյանը:
Արդարադատության նախարարի պաշտոնակատարն արձագանքել է, որ ժողովրդավարական սկզբունքներին հակասում է, օրինակ՝ 90% ձայն հավաքած կուսակցությանը ստիպել խորհրդարանում ունենալ 70%, հետևաբար չպետք է սահմանափակումները խիստ լինեն: