Հայկ Մարությանը կազատվի՞ Տարոն Մարգարյանի կադրերից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է իր կողքին պահել Երեւանի քաղաքապետարանի «պատմական նմուշ» Կամո Արեյանին: Ասել է թե` Մարությանն առայժմ չի շտապում ազատվել Տարոն Մարգարյանի հնագույն կադրերից:
Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների` նորընտիր քաղաքապետը որոշել է Արեյանին պահել որպես ինֆորմացիայի աղբյուր: Քանի որ փոխքաղաքապետը երկար տարիներ աշխատել է քաղաքապետարանում, հետեւաբար տեղյակ է ամեն մանրուքից: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ» թերթին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին, որ այս պահին պաշտոնական նման տեղեկություն չկա: Նկատենք, որ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի կառուցվածքում բացակայում է Կամո Արեյանի կենսագրությունը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում