Սամվել Ալեքսանյանի ժամանակը ափոսոս է Ազգային Ժողովում. Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
Դեկտեմբերյան ընտրությունները սատարելու համաձայնագիր ստորագրած մեկ ու կես տասնյակ ՀՀԿ–ականներից ոմանց մուտքը ՔՊ «Ելքի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը տեսականորեն չի բացառել։ Նա հնարավոր է համարել Գեւորգ Կոստանյանի հայտնվելը իրենց թիմում, թեեւ ասաց, որ նման խոսակցություն չի եղել։
«Շիրակ Թորոսյանի մասով, օրինակ, որոշակի խոսակցություն եղել է, բոլորս իր հանդեպ ունենք լավ վերաբերմունք»,–ասաց Հովիկ Աղազարյանը։
Նա հստակեցրեց, որ Թորոսյանը կարող է եւ չանդամակցել ՔՊ–ին, բայց լինել իրենց նախընտրական ցուցակում։
Դեկտեմբերյան ընտրությունները սատարած ՀՀԿ–ականների ճնշող մեծամասնությանը, սակայն, Հովիկ Աղազարյանը խորհուրդ տվեց, որ զբաղվեն իրենց հիմնական գործով՝ բիզնեսով։
Մանրամասն՝ տեսանյութում: