Երևան, 18.Նոյեմբեր.2018, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցերը պետք է պար... Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը լուրջ վ... Ջասթին Բիբերը հրապարակել է կնոջ լուսանկարները... ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին կհայտնի ընդդիմադիր սաու... Ցավում եմ Արամ Սարգսյանի համար 76 զոհ, 1276 անհայտ կորած. Կալիֆոռնիայում անտ... Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ... Ազգերի լիգայի եզրափակիչ փուլը կանցկացվի Պորտո... Հայ ըմբիշները շարունակում են պայքարն աշխարհի ... Խոշոր հրդեհ Գյումրիում Լոնդոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան տո... Facebook-ն առանձին կայք է ստեղծել՝ թափուր աշխ... Եղանակը Հայաստանում «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է իր համամասն... Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազա... «ԱրմՔոմեդի» հաղորդման հյուրը քաղաքական մեկնաբ... Շատերը, փորձելով սևացնել օրվա իշխանություններ... Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցե... Երևանում և 5 մարզում լույս չի լինի Ավտովթար՝ Կարմրաքար-Գորիս ավտոճանապարհին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է... ԱՄՆ-ում կոկաինի հսկայական խմբաքանակ են բռնագր... Ի՞նչ անակնկալ են արել երկրպագուները Սիրուշոյի... Պոգբայի քննադատները պետք է փակեն իրենց բերանն... Ֆրանսիայում բողոքի ակցիաների հետևանքով մահացե... Պակիստանի սահմաններն անվտանգ չեն. Իրանի ՆԳ ն... Ակտիվիստները պահանջում են Ուկրաինայի ՆԳ նախար... Սիրիայում գնդակոծությունների հետևանքով 18 զին... Թրամփը խոստովանել է` սխալ է գործել Սաուդյան Արաբիայում կանայք բողոքում են աբայա ... ՔՊ-ն դառնում է ՀՀՇ Վրաերթի են ենթարկել 61-ամյա բնակչին. նա մահաց... Հայուհին՝ աշխարհի մինչև 30 տարեկան ամենաազդեց... Ով կփոխարինի Ջոնի Դեփին «Կարիբյան ծովի ծովահե... Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Ի... Շատ երկրներ հարցականի տակ են դնում ՀԱՊԿ գլխավ... «Սելֆին»՝ որպես հոգեկան խանգարո՞ւմ Հիմա հանրությունը պետք է անհանգստանա բնակարան... Հարկային օրենսգրքի նոր նախագիծ Ռակիտիչը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քան... Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվել է Նովոս... Նախարարն այցելել է Լարսում խցանման մեջ հայտնվ... Մահացել է երգիչ Եվգենի Օսինը Բելառուսը շարունակում է էթիկային և կոռեկությա... Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց... Ադրբեջանում ձերբակալվել են ընդդիմության առաջն... Աշխարհի ամենահարուստ մարդը կանխատեսել է Amazo... Ծնվել է Անի Խաչիկյանի և Հայկ Բարսեղյանի առաջն... «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության ա... Մեկ բաժակ վիսկին օգնել է ուշքի գալ. Թերեզա Մե... Բելգիայի բնակիչը վիճակախաղով ավելի քան 50 մլն... Մեգան Մարքլի ընկերուհին պատմել է իր և Մեգանի ... Ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին. կան տու... Լարսը փակ է Ես վիրավորված եմ ինձ զգում Բելոռուսի կողմից մ... Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը նշում են... Դոնալդ Թրամփն արձագանքել է CNN-ի հայցի վերաբե... 4 մլն. ՀՀ դրամ գողության դեպքի առթիվ հարուցվե... Դեր Զորում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Արմեն Սարգսյանն Իտալիայում հանդիպել է Սերջիո ... Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանությ... Եվրոպական ֆիլմերի փառատոնը մեկնարկեց բրիտանակ... Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև ... Անգելա Մերկելը խոստովանել է միգրացիոն քաղաքակ... Քենդալ Ջենների գրավիչ կերպարը՝ Chaos SixtyNin... Դիմադրած տղամարդը վնասազերծվել ու բերման է են... Սարատովում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքո... Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 42... Տեսախցիկը ֆիքսել է Բաղրամյան փողոցի դեղանտերի... Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք` Հ... Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պա... Հայտնի է ռուսական նավթավերամշակման գործարանու... Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կն... Հարուցվել է քրգործ՝ ոսկյա զարդերի հափշտակությ... Բերդավանցիները բացել են հայ-վրացական միջպետակ... Էրեբունի թանգարանի մոտակայքում Mercedes մակնի... Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը դադարեցրել ... Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի փողոցը` Ա... Ռազմավիրական ճանապարհը փակ է, սահմանին 589 մե... Հայերը պարել են Սիմֆերոպոլի օդանավակայանում Հ... Փաշիզմի արդյունքում արդեն կորցրել է առնվազն 7... Գինեսի ռեկորդ սահմանած հայ, ով 2000-ից ավել ա... Բաքուն քննադատել է Ֆրանսիային Բակո Սահակյանին... Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն կարծես... Կալիֆորնիայում հրդեհների պատճառով մահացել է ա... Երևանի քաղաքապետարանը կենդանաբանական այգում ս... Վթար «Մելնիցա» ռեստորանի մոտ. կան տուժածներ Ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին... Վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է 35-ամյա քաղաքացին զանգել է կնոջն ու ասել, որ ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպո... Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմն... Քարոզարշավի ընթացքում հակառուսական ուժերն ակտ... Մեծ հաղթանակ Հայաստանի հավաքականի համար երեկ ... Մանվել Գրիգորյանի պահեստում հո՞ ջութակ ու նոտ... Մեղադրանքները պետք է ներկայացնել իրավապահ մար... Բերդավան գյուղի բնակիչները փակել են հայ-վրացա... Փաշինյանն աշխատանքային մեխանիզմ կստեղծի լավագ... ՀՀԿ-ն միակ ռեալ ընդդիմությունն է այսօրվա գործ...

Որոշ քաղաքական գործիչներ, ովքեր վաղուց են ճանաչում Փաշինյանին, չեն վստահում նրան. Քոչարյանի հարցազորույցը՝ Риа новости-ին

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РИА Новости գործակալությանը։
Հարցազրույցը հայերեն թարգմանությամբ ներկայացնում ենք ամբողջությամբ։

- Ձեր կարծիքով՝ ի՞նչ է այժմ տեղի ունենում, և հետխորհրդային ո՞ր պետության հետ կարող եք նմանություններ անցկացնել։ Ինձ որոշ պահեր հիշեցնում են Ուկրաինայում տեղի ունեցած «նարնջագույն հեղափոխությունը», երբ դրված էր երրորդ փուլի մասին հարցը, բոլորն ասում էին, որ դա հակաօրինական է և, միևնույնն է, Տիմոշենկոն մարդկանց հրապարակ հանեց, պնդեց իրենը և հասավ նրան, որ դարձավ վարչապետ։ Ես իմ նմանություններն եմ անցկացնում։ Իսկ ինչպե՞ս Դուք կբնութագրեք երկրում ստեղծված իրավիճակը։

– Ես ավելի շատ նմանեցնում եմ վրացական իրադարձությունների հետ՝ Սաակաշվիլիի իշխանության գալու ժամանակաշրջանի։ Ինձ թվում է՝ անարյունության տարրը․․․ Դուք նկատի ունեք առաջի՞ն «նարնջագույն հեղափոխությունը»։

-Այո, առաջինը։

-Այո, նման են։ Գուցե մենք պարզապես ավելի լավ գիտենք, թե ինչ է տեղի ունեցել Վրաստանում, սակայն ինձ համար ավելի շատ նմանություններ կան Վրաստանի հետ՝ այն տարբերությամբ, որ ամբողջական իշխանափոխությունն այնտեղ ավելի արագ տեղի ունեցավ։
Ի՞նչ է տեղի ունենում։ Տեղի ունեցան մայիսյան հայտնի իրադարձությունները, իսկ այսօր այդ իրադարձությունները շարունակվում են։ Ըստ էության՝ տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդումը, ով այսօր փաստացի վերահսկում է գործադիր իշխանությունը։

-Իսկ Ձեր գնահատակա՞նը։

-Ամենայն հավանականությամբ, տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այդ մասին արդեն հայտարարվել է, և դա կլինի դեկտեմբերին։ Ենթադրում եմ, որ դա վարչապետի տակտիկական հաղթանակը կլինի, սակայն ստրատեգիական տեսանկյունից դժվար է գնահատել, թե ինչ դուրս կգա դրանից։
Հարցն այն է, թե ընդհանրապես ինչպես տեղի կունենան այդ ընտրությունները։ Ցանկացած ընտրություն երկրի քաղաքական ապագայի վերաբերյալ քննարկում է, տնտեսական հարթակների, սոցիալական քաղաքականության քննարկում։
Ըստ էության՝ ընտրությունները քաղաքական կուսակցությունների և հասարակության միջև հետադարձ կապի գագաթնակետն են, երբ հաջորդ ընտրական ցիկլում տեղի է ունենում ա յդ բոլոր մոտեցումների բյուրեղացումը։
Ահա այս ամենը չի լինի, որովհետև հասարակության մեծ մասը պատրաստ չէ քննարկել հեղափոխական կլիշեի կոնտեքստից դուրս ոչինչ: Դա այժմ գերակշռում է հասարակության շրջանում, այդպիսին է մթնոլորտը երկրում։
Երևանի քաղաքապետի ընտրություններին քաղաքական գործիչները խոսում էին ինչի մասին հնարավոր է, բացի նրանից, թե ինչպիսին պետք է լինի Երևանը, ինչպես պետք է այն զարգանա, ինչի հաշվին կփոխվի մայրաքաղաքում քաղաքացիների կյանքի որակը։ Խորհրդարանական ընտրությունները նույնպես այս ոգով կընթանան։ Ի դեպ, քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացրեց անձամբ վարչապետը, և այդ ամենը տեղի էր ունենում «հեղափոխական արժեքների» պաշտպանության կոնտեքստում։ Այսինքն՝ այսօր Հայաստանում դա նորաձև թեմա է, և սպասվող խորհրդարանական ընտրություններին նույնպես այն կգերիշխի։
Մարդիկ պատրաստ չեն ծրագրեր քննարկել, խորանալ տնտեսության, սոցիալական քաղաքականության հարցերում, այդ ամենը մակերեսային բնույթ կկրի, կանդրադառնան ինչ-որ գծերով, «պտիչկայի» համար։ Կգերիշխի հեղափոխության պաշտպանության թեման։

-Որքանո՞վ է դա, Ձեր կարծիքով, օրինական՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության ամրապնդումն այդ ձևով։ Օրինական ասելով՝ նկատի ունեմ Սահմանադրության տեսանկյունից։

-Այստեղ, անկասկած, խնդիրներ կան։ Այդ գործընթացի հակառակ կողմը կդառնա ապագա խորհրդարանի կասկածելի լեգիտիմությունը, որը մշտապես ներկա կլինի մեր հասարակությունում դեռևս երկար տարիներ։
Քանի դեռ հեղափոխական էյֆորիան կգերիշխի, այս մասին քիչ կխոսեն։ Սակայն հենց էյֆորիան անցնի, իսկ դա միանգամայն բնական է, քանի որ քաղաքական պատմության մեջ 80%-անոց վարկանիշը պահպանել չի հաջողվել ոչ մեկին, լեգիտիմության թեման մշտապես ջրի երես դուրս կգա։
Ենթադրում եմ, որ արդեն մեկ-երկու տարի անց կգերիշխեն խոսակցություններն այն մասին, որ նոր խորհրդարանը չի արտացոլում հասարակության իրական տրամադրությունները, որ այն ընտրվել է ոչ լեգիտիմորեն, քանի որ նախորդն արձակվել է աննախադեպ ճնշման տակ, և որ հարկավոր է նոր ընտրություններ անցկացնել։ Ընդհանրապես, այսպիսի նախադեպերը, որպես կանոն, երկարատև բացասական հետևանքներ են ունենում, և իհարկե, ցանկալի է խուսափել դրանցից։

-Այսինքն՝ Դուք մեկ-երկու տարվա կյա՞նք եք տալիս այս խորհրդարանին։

-Ոչ, ես չեմ կարող կանխատեսել։ Ես ենթադրում եմ, որ նրա լեգիտիմության մասին խոսակցություններ կլինեն, և կախված նոր իշխանության՝ տնտեսությունում և սոցիալական ոլորտում կատարած աշխատանքի արդյունքներից՝ կընթանան բոլոր մյուս գործընթացները՝ նայած, թե որքան համառորեն հասարակությունը կպահանջի նոր արտահերթ ընտրություններ։ Եթե իշխանությունը հաջողի, ապա դա կարող է ձգվել մի ամբողջական ընտրական շրջան։ Ամեն դեպքում, խորհրդարանի կասկածելի լեգիտիմությունը նոր ընտրություններ անցկացնելու պահանջում իրավացի լինելու զգացում կտա մարդկանց։ Ֆորսմաժորային ցանկացած իրավիճակ կարող է այդպիսի պահանջների հանգեցնել։
Իմ կարծիքով՝ այս արտահերթ ընտրությունների օբյեկտիվ անհրաժեշտություն չկար։ Խորհրդարանը կառավարության գրեթե բոլոր օրենքի նախագծերին կողմ է քվեարկել։ Ավելին, նրանք հայտնել էին, որ պատրաստ են շարունակել դա անել, այսինքն՝ գործադիր իշխանության աշխատանքի կասեցում չկար։ Այստեղ ակնհայտ է Փաշինյանի՝ իշխանությունն ամրապնդելու ցանկությունը, ամրապնդել հաջողությունն իր ժողովրդականության գագաթնակետին։
Ես հասկանում եմ, որ դա քաղաքական գործչի համար տակտիկական ճիշտ քայլ է։ Պետական գործչի համար դա ստրատեգիական սխալ է։ Պետք է որոշել, թե որ կատեգորիայում ես դու գտնվում։

-Այսինքն՝ լավ տակտիկ է, իսկ ստրատե՞գ․․․

-Ես չեմ ցանկանում գնահատականներ տալ, որովհետև ստրատեգիական որակների մասին կարելի է դատել միայն ժամանակի ընթացքում։ Իսկ այն, ինչ արվել է, ակնհայտ է՝ ճնշում գործադրել խորհրդարանի վրա, մոբիլիզացնել սեփական համակիրներին, ճնշել որոշումը և ամրապնդել հաջողությունը։
Ի դեպ, այստեղ ես դրական կողմ էլ եմ տեսնում։ Ամբողջական իշխանությունը կենթադրի նաև աշխատանքի արդյունքների համար լիովին ամբողջական պատասխանատվություն։ Չի լինի «հակահեղափոխական» խորհրդարան, որի վրա հնարավոր լինի բարդել բոլոր խնդիրները։ Այսպիսի ընտրություններով, կարծում եմ, այդ թեման կփակվի։
Իհարկե, վատ է այն, որ մենք կունենանք միակողմանի խորհրդարան։ Այսօրվա հարցումները ցույց են տալիս, որ երկիրը գնում է դեպի հերթական քաղաքական մենաշնորհի ձևավորում։ Իսկ դա այն է, ինչի դեմ ուղղված էր Հայաստանում «թավշյա» հեղափոխությունը։ Այդ հեղափոխության հիմնական շարժառիթը հենց քաղաքական մենաշնորհը կազմաքանդելն էր։ Դրա համար ես կարծում եմ, որ տեղի ունեցող իրադարձությունները կասկածելի են պետական երկարատև հետաքրքրությունների տեսանկյունից։

-Իսկ Ձեր նախագահության տարիներին արդյո՞ք չկար մենաշնորհ։

– Ի դեպ, հիմա շատ են խոսում այն մասին, որ այդ մենաշնորհը կար հենց իմ նախագահության տարիներին։ Պարզապես անդրադառնանք փաստերին․ իմ նախագահության տարիներին երեք անգամ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել։ Բոլոր երեք դեպքերում խորհրդարան են անցել վեց քաղաքական կուսակցություններ։ Մասնակցության փոխդասավորությունը փոխվեց, սակայն կուսակցությունները վեցն էին։ Ինքս անկուսակցական էի։ Երեք կուսակցություն կոալիցիա ձևավորեցին, քանի որ նրանցից ոչ մեկը խորհրդարանական մեծամասնություն չէր հավաքել, այսինքն՝ չէր կարող ինքնուրույն կառավարություն ձևավորել։ Դա նշանակում է, որ մշտապես քաղաքական խորհրդակցություններ են անհրաժեշտ, փոխզիջումների որոնումեր։ Լուրջ քննարկումներ կային, կար իրական ընդդիմություն, որն այն ժամանակ բավականին ագրեսիվ քննադատում էր իշխանությանը, այդ թվում՝ և ինձ՝ որպես նախագահի։ Այսինքն՝ ի՞նչ քաղաքական մենաշնորհի մասին կարող է խոսք լինել քաղաքական հարթակի ման փոխդասավորության դեպքում։

– Դուք հայտնել եք, որ վերադառնում եք քաղաքականություն, սակայն «Bloomberg»-ին տված հարցազրույցում ասացիք, որ չեք մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք կարող են տեղի ունենալ դեկտեմբերին, և չեք առաջադրվի վարչապետի պաշտոնում։ Այդ դեպքում ինչպե՞ս եք տեսնում Ձեր վերադարձը քաղաքականություն։

– Նախ, ես պարզապես չեմ հասցնում այս ընտրություններին, ուղիղ խոսենք։

– Չե՞ք հասցնում պատրաստվել։

-Այո, իհարկե։ Այստեղ երկու հանգամանք կա․ Առաջին, ինձ համար իսկապես շատ կասկածելի է այս գործընթացի լեգիտիմությունը, և երկրորդ, ես պարզապես չեմ հասցնում։ Ես տասը տարի քաղաքականությունում բավականին պասիվ եմ եղել և իմ ներկայությունը հիմնականում արտահայտվել է գործող իշխանության քննադատությամբ։ Ես իմ տեսակետն եմ արտահայտել կառավարության մոտեցումների մասին այն հարցերում, որոնք հասարակական մեծ հնչեղություն են ունեցել։ Դա արել եմ բավականին սուր, և կարելի է ասել՝ իմ մասնակցությունը սահմանափակվել է այդքանով։
Բացի այդ, ես անկուսակցական եմ եղել։ Դա նշանակում է, որ ես պետք է զրոյից կուսակցություն ստեղծեմ, այլ ոչ թե վերականգնեմ ինչ-որ բան, որը մի ժամանակ եղել է։ Ես կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով։
Սովորաբար որո՞նք են առաջին գործողությունները, երբ ցանկանում ես թիմ հավաքել։ Դու նայում ես այն մարդկանց, ում գիտես, շրջապատին, որի հետ շփվել ես, աշխատել։ Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ ամեն դեպքում հարկավոր է նոր, տաղանդավոր, երիտասարդ և եռանդուն մարդկանց ներգրավել, ունենալ էներգիայի և փորձի լավ համադրություն։ Իհարկե, ոմանց հարկավոր է ներգրավել հին թիմից, որին դու գիտես, որի հետ աշխատել ես։ Սակայն, ամեն դեպքում, պետք է հիմնվել նոր սերնդի վրա։ Իսկ դա անելը հեշտ չէ, դրա համար ժամանակ է հարկավոր։

– Այսինքն, Դուք Ձեր կուսակցությո՞ւնը կհիմնեք։

– Դե եթե վերադառնում ես քաղաքականություն, պետք է դրա մասին մտածել։

– Արդեն մտածե՞լ եք՝ ինչպես այն կանվանեք։

– Ոչ։ Կարծում եմ՝ դա սկզբունքային հարց չէ։ Սկզբունքային են այն մոտեցումները, որոնք պետք է ադապտացնել։ Ի դեպ, վերադարձի ձևաչափերը կարող են տարբեր լինել։
Ես մի բան եմ տեսնում, որ ընդդիմադիր դաշտը կոչնչանա այս խորհրդարանական ընտրություններից հետո, և կարծում եմ, որ երկիրն այլընտրանքային տեսակետի կարիք կունենա՝ այլընտրանքային մոտեցումներով, որպեսզի դա արվի պրոֆեսիոնալ կերպով, կառուցողական և ոչ կործանարար։ Բոլորս ապրում ենք այս երկրում և հասկանում ենք, որ նրա հաջողությունը յուրաքանչյուր քաղաքացու առանձին հաջողությունն է։
Այժմ՝ այս փուլում, ես լուրջ վակուում եմ տեսնում և կարծում եմ, որ դա պետք է լրացվի՝ ի շահ պետության, այսինքն՝ ես չունեմ պարտադիր ինչ-որ բարձր պաշտոն զբաղեցնելու ձգտում։ Եթե այդպիսի ձգտում ունենայի, տասը տարի չէի ապրի մասնավոր կյանքով։ Իրավիճակն այնպես է զարգանում, հանգամանքները քեզ ներքաշում են գործընթացի մեջ, որից դու չես կարող հեռու մնալ կենսագրության, բնավորության և կյանքի նկատամբ դիրքորոշման պատճառով։

-Իսկ կա՞ն երկում քաղաքական ուժեր, որոնց Դուք համակրում եք կամ աջակցում։

-Այժմ ամեն ինչ շատ ուժեղ վերափոխման է ենթակա։ Ես ինչ-որ քաղաքական կուսակցությունների կամ ուժերի անուններ չեմ տա, որովհետև մենք շատ կուսակցություններ ունենք, որոնք իրենց արտահայտել են միայն առաջնորդի մակարդակով, այսինքն՝ ինստիտուցիոնալապես կառուցված կուսակցություն դրա տակ չկա, սակայն առաջնորդները բավականին ակտիվ են։ Մյուս կողմից՝ իշխանության կուսակցությունը դասական արտահայտմամբ վերածվում է նոմենկլատուրային կուսակցության։ Դա բոլոր հետխորհրդային պետությունների ընդհանուր հիվանդությունն է։ Ես այնպիսի զգացում ունեմ, որ այդ խնդրից չի խուսափի և ներկայիս իշխանությունը, որովհետև ես տեսնում եմ, թե ինչպես են նրանք աշխատում, տեսնում եմ, թե որքան ակտիվ են նրանք սկսել օգտագործել վարչական ռեսուրսը և ոչ միայն ընտրություններին, այլև բավականին կոնկրետ քաղաքական առաջադրանքների հասնելու համար։
Վարչական ռեսուրսի այդպիսի օգտագործումը նշանակում է, որ դեպի կուսակցություն միանգամից կձգվեն մարդիկ, ովքեր դեմ չեն օգտվել այդ ռեսուրսից, դա նշանակում է, որ շատ շուտով այն կդառնա դասական նոմենկլատուրային կուսակցություն։ Այսինքն՝ ցանկանում էին, որ ավելի լավ լինի, ստացվեց այնպես, ինչպես միշտ՝ Չեռնոմերդինի թևավոր խոսքը։ Դա այժմ արդեն տեսանելի է։ Դժվար է ասել՝ նրանք կգտնե՞ն իրենց մեջ բավականաչափ ներքին ուժ, որպեսզի խուսափեն դրանից։ Ըստ իս՝ հակառակը, այդ ռեսուրսը նրանք կօգտագործեն ավելի ակտիվ կերպով, քան դա անում էր նախկին իշխանությունը։ Էյֆորիան ներում է նրանց շատ բաներ, որոնք չէր ների նախկին իշխանությանը, իսկ դա բարոյազրկում է։

-Դուք վաղուց եք քաղաքականության մեջ եղել, համաշխարհային առաջնորդներից շատերին եք ճանաչում։ Նրանք Ձեզ գրո՞ւմ են, հարցնո՞ւմ են երկրի իրավիճակի մասին։

-Երբեմն զանգահարում են, հարցնում՝ ինչպես են գործերը։ Հատկապես այն բանից հետո, երբ ինձ կալանավորեցին։

-Համամի՞տ են Ձեզ հետ։

-Այս հարցում ամեն ինչ անհատական է։ Սովորաբար քեզ հետ կապվում են նրանք, ում հետ դու որոշ ընկերական հարաբերություններ ունես, բացի պաշտոնականից։ Այդ կարծիքը որոշ իմաստով անձնավորված է, կապ ունի անձնական հարաբերությունների հետ։ Իհարկե՝ համամիտ են։

-Աջակցո՞ւմ են Ձեզ։

-Անկասկած։ Նրանք, ովքեր չեն աջակցում, չեն զանգում։ Զանգում են, իհարկե, աջակցում են, իրենց աջակցության խոսքն են արտահայտում։

-Որոշ քաղաքական գործիչներ, ովքեր վաղուց են ճանաչում Փաշինյանին, չեն վստահում նրան և կարծում են, որ նա երկու թիմի համար է խաղում։ Դուք տեսնո՞ւմ եք Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի՝ ռուսականից արևմտյանի կտրուկ փոփոխության հավանականություն։

-Շատերն են արտահայտվում այդ թեմայի շուրջ․ մեր իրավիճակում դժվար է մոտեցումները կտրուկ փոխելը։ Մենք կոնկրետ ռազմաքաղաքական միությունում ենք գտնվում, և դրան ինչ-որ տեսանելի այլընտրանք չկա։ Ես կարծում եմ, որ եթե նույնիսկ լինեն որոշ շրջադարձեր, ապա դրանք կլինեն մեղմ ձևով՝ որոշ ժամանակային ինտերվալի հաշվարկով։ Նրանք արմատապես հակառակ մոտեցումներ ունեին մինչև իշխանության գալը։ Սակայն մի բան է ընդդիմություն լինել և խոսել այն մասին, որ ռազմաբազաները պետք է հանել Հայաստանից, պետք է մտնել ՆԱՏՕ և այլն, և այլ բան է, երբ դու կրում ես անվտանգության, ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղիղ պատասխանատվությունը։ Դու սթափվում ես և սկսում իրապես նայել այն ամենին, թե ինչ ես անելու։ Այլ հարց է՝ որքանո՞վ է այդ ամենն անկեղծ։
Եթե դու 20 տարի ամբողջովին այլ կերպ ես մտածել և վստահ ես եղել քո իրավացիության մեջ, ակնհայտ է, որ մեկ օրում քո հայացքները 180 աստիճանով չես փոխի։ Դու հաշվի կնստես իրականության հետ, ինչ-որ քայլեր կանես քո համոզմունքներին համաձայն, սակայն այնպես, որ սպառնալիքներ չստեղծես քո իշխանության համար։ Ահա դա հնարավոր է։ Ժամանակի ընթացքում մենք կտեսնենք, թե որքանով են իշխանությունների հայտարարություններն անկեղծ այն մասին, որ նրանք չեն պատրաստվում փոխել արտաքին քաղաքական ուղղությունները։

-Սակայն Դուք այժմ տեսնո՞ւմ եք Ռուսաստանից հեռանալու այդ փոքր քայլերը։

– Վերջերս «Comedy Club»-ը Երևանում շատ հետաքրքիր գնահատական ցուցադրեց․ երբ մի քանի պետություններ քննարկում են իրենց փոխհարաբերությունները։ Հումորով շատ դիպուկ բնութագրում են, թե ինչ է տեղի ունենում այժմ, և թե, ամենայն հավանականությամբ, ինչ տեղի կունենա մոտակա երկու-երեք տարում։
Հայաստանի համար խնդիրներ ես ավելի շուտ տեսնում եմ տնտեսության ոլորտում։ Մեր հիմնական ցուցանիշներն աննշան են, ուղիղ խոսենք։ Դա վատ ժողովրդագրությունն է, հարևանների հետ խնդիրները, լոգիստիկան ընդհանրապես բանի պետք չէ, իսկ մարդկանց սպասելիքները, կապված հեղափոխական էյֆորիայի հետ, շատ բարձր են։ Ինձ այնքան էլ հասկանալի չեն՝ որտեղ են աճի այն կետերը, որոնց հաշվին այդ ակնկալիքները կարելի է բավարարել։ Ես բավականին լավ գիտեմ Հայաստանի տնտեսությունը և եթե դրանք ինձ անհասկանալի են, ապա կարծում եմ, որ դրանք անհասկանալի են և ներկայիս իշխանություններին։ Ներդրումային կլիման շատ ավելի վատն է դարձել։ Իշխանությունները դա բացատրում են խորհրդարանական իրավիճակի անորոշությամբ։ Ես չեմ կարծում, թե պատճառը դա է։ Մեզ մոտ գրեթե երկու անգամ կրճատվել է արտասահմանյան ներդրումների ծավալը։ Ես կարծում եմ, որ նախ և առաջ, դա կապված է տնտեսական քաղաքականության բացակայությամբ։ Ոչ ոք, այդ թվում և հենց իշխանությունը, չգիտի, թե ինչպես է իշխանությունն իրեն պահելու հետագայում։ Դա կապված է նրա հետ, որ բիզնեսով սկսել են զբաղվել բոլոր իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը։ Դրանք «մասկի-շոուներ» են, մշտական ստուգումներ, գործարարների անսպասելի ձերբակալություններ։ Ձերբակալություններն ուղեկցվում են ագիտպրոպի ոճի ուղիղ մեղադրանքներով, երբ անմեղության կանխավարկածը՝ որպես իրավական պետության կարևորագույն տարր, պարզապես ոչնչացվում է։ Մարդուն մեղավոր են ճանաչում առանց դատարանի, իսկ ինչ կլինի հետո՝ Աստված գիտի։ Մարդը պետք է հասարակության առաջ մաքրվի ընդհանրապես չապացուցված մեղադրանքներից։ Յուրաքանչյուր գործարար մտածում է, որ կարող է հայտնվել լրիվ նույն իրավիճակում։ Դա մարդկանց համար չափազանց տհաճ բիզնես-միջավայր է։
Ինչո՞ւ է դա նույնիսկ ավելի շատ ազդում, քան այսօր բիզնեսով զբաղվող մարդկանց անձնական զգացումների գործոնը։ Ներդրումների մի մեծ ծավալ իրականացվում է Հայաստանի գործընկերների միջոցով։ Համենայն դեպս, իմ նախագահության ժամանակ ներդրումների 80 տոկոսն իրականացվում էր այդ ճանապարհով, երբ գործարարը Հայաստանում գործընկերներ է գտնում, նրանց համոզում, առաջարկում ինչ-որ ծրագրեր, հետո նրանք միասին ծրագրեր են իրականացնում։
Օտարերկրյա ներդրողները չգիտեն, թե ում են հաջորդը կալանավորելու։ Դա իր մեջ ռիսկեր է ներառում ինչպես բիզնեսի հարցով, այնպես էլ հեղինակության։ Խոսակցություններ կան անցումային արդարադատության մասին և դրա տակ հասկանում են սեփականության վերաբաշխման հնարավորություն։ Դա նշանակում է, որ պետությունը գնում է դեպի անցյալ, այլ ոչ թե ապագա, ընդ որում՝ երկար տարիներով։ Դա պարզապես ցանկացած հեռանկարի ոչնչացում է գործընկերային հարաբերությունների համար։

-Այսինքն, այդպիսի իրավիճակ է ստեղծվել վերջին կես տարո՞ւմ՝ նոր իշխանության օրոք։

-Հենց վերջին կես տարում։ Որովհետև այդ բոլոր խոսակցությունները սկսվեցին հեղափոխական պատկերացումների լույսի ներքո։ Ես կարծում եմ, որ իշխանությունը մինչև վերջ չի հասկանում կործանարարության աստիճանն այն բանի, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանի՝ ներդրողների կողմից որպես գրավիչ երկիր ընկալման համար։ Դա միայն օրենքները չեն, միայն հարկային օրենսդրությունը չէ, միայն այդ օրենքների վարչարարությունը չէ։ Դա նաև այն է, ինչի մասին ես ձեզ պատմեցի։ Դա մեծ խնդիր է, և այն շատ երկար ժամանակ թունավոր տրամադրություններ կստեղծի բիզնես-միջավայրում։ Կտրականապես չի կարելի այդպես անել։ Դրա համար ես ենթադրում եմ, որ հիմնական խնդիրներն ամեն դեպքում տնտեսությունում կլինեն։

-Ի՞նչ խորհուրդ կտաք նոր իշխանությանը։

-Չեմ կարծում, թե արժե ինչ-որ բան խորհուրդ տալ, որովհետև նրանք կանեն հակառակ կերպ։

-Ուրեմն, գուցե հակառակը, նրանց խթանե՞լ ճիշտ ուղղությամբ։

-Խորհուրդներ պետք է տալ այն ժամանակ և առաջին հերթին նրանց, ովքեր կարծում են, որ խորհրդի կարիք ունեն, այլապես դա պարզապես դատարկ խոսակցություն է։ Եվ երբ մի իրավիճակ է հասունանում, որի ժամանակ մարդիկ իրենք են ասում, որ խորհրդի, փորձի կարիք ունեն։ Կարծում եմ՝ խոսքը նույնիսկ խորհուրդների մասին չէ, այլ առողջ քննարկման անհրաժեշտության։ «Քանի որ ես պաշտոն եմ զբաղեցնում, ուրեմն ես ամենախելացին եմ» բանաձևը կյանքում չի աշխատում։ Այսօր այդ քննարկումը չկա, և այսօր հասարակությունը մտադիր չէ ինչ-որ բան քննարկել։ Այսօր ավելի շատ գործում է «Գնում ենք խորհրդարանը շրջափակենք, որովհետև նրանք խանգարում են» հրահանգը։ Վաղը էլի ինչ-որ բան կլինի, հաջորդ օրը՝ ևս մի բան։ Եվ սա ընդհանրապես այն իրավիճակը չէ, երբ կարելի է առողջ քննարկման հույս ունենալ։ Ես հուսով եմ, որ ընտրություններից հետո, ամեն դեպքում, կգա այն գիտակցումը, որ այդ թեմաները զգայուն են, և առաջին հերթին՝ իրենց համար, որովհետև նրանցից ակնկալիքները շատ մեծ են, և այդ ակնկալիքների և դրանց իրագործման ադեկվատության հարցն իշխանության համար կդառնա համար մեկ առաջադրանքը։
Որպեսզի այն լուծվի, պետք է համակողմանիորեն մոտենալ։ Հրաժարվել քաղաքական վենդետաներից և հասկանալ, որ տնտեսությունում իներցիոն ուժը միշտ շատ ուժեղ է և ցանկացած անզգույշ քայլը ոչ թե ամիսների, այլ տարիների խնդիրներ է առաջացնում։ Եվ պետք է հասկանալ, որ գումարը երևի թե ամենավախկոտ կենդանին է։ Նրանք լռություն, հանգստություն են սիրում։ Եթե չլինի այն գիտակցումը, որ բիզնեսին պետք է կանխատեսելիություն, քաղաքականության ձևավորում, որպեսզի այն համապատասխանի պրակտիկային, ապա մենք չենք ունենա տնտեսությունում հաջողություն գրանցելու համար բիզնես-միջավայր։

-Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս Հայաստանը պետք է կառուցի իր փոխգործակցությունը Ռուսաստանի հետ։ Արդյո՞ք այսօր խնդիրներ եք տեսնում երկկողմանի հարաբերություններում։ Նկատի ունեմ հենց այս կես տարում։

– Կարծում եմ՝ Հայաստանը պետք է փարատի այն անհանգստությունները, որոնք օբյեկտիվորեն Ռուսաստանում առաջացան՝ կապված իշխանափոխության հետ։ Ռուսաստանը չի կարող անտարբեր լինել այն ամենի նկատմամբ, ինչը կատարվում է այստեղ, և հայկական իշխանությունների գործողությունների կանխատեսելիությունը շատ կարևոր է։ Պետք է ասել այն, ինչ անում ես, անել այն, ինչ ասում ես և հասկանալի լինել գործընկերների համար։ Կարծում եմ՝ դա հիմա ամենակարևորն է։ Կապեր հաստատել պետք է ոչ միայն առաջին դեմքերի անձնական հարաբերությունների միջոցով, այլև միջխորհրդարանական համագործակցության մակարդակով, միջկառավարական հարաբերություններով, նախարարությունների, գերատեսչությունների մակարդակով։ Որովհետև այդ կարծիքը որոշ կերպար է ստեղծում, պետության հանդեպ որոշակի վերաբերմունք։ Առաջին դեմքերի անձնական հարաբերությունները շատ կարևոր են։ Սակայն եթե մնացած ամեն ինչում մշտապես խնդիրներ առաջանան, անվստահություն, ինչ-որ գործողությունների անհամաձայնություն լինի, վերջիվերջո այդ ամենը կփչացնի անձնական հարաբերությունները, որքան էլ դու փորձես դրանք կարգավորել։

– Դուք խոսեցիք քաղաքական հետապնդման մասին։ Ո՞ր փուլում է գտնվում քրեական գործի քննությունը, որում դուք ներգրավված եք։ Ունի՞ այդ գործը իրավաբանական հեռանկարներ։ Դիտարկո՞ւմ եք Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը։

– Ես ոչ թե դիտարկում եմ, այլ անպայման կդիմեմ ՄԻԵԴ, եթե անհրաժեշտություն լինի։ Հարցն այն է, որ դրա համար պետք է անցնել բոլոր ներպետական գործընթացները։ Չնայած կան առանձին դեպքեր, երբ գործերն ընդունվում են մինչև ներպետական գործընթացների անցկացումն այն դեպքում, երբ կա դատարանի վրա ակնհայտ ճնշում, և այնպիսի իրավիճակ է, որի դեպքում ներքին գործընթացներն արդեն ակնհայտորեն չեն կարող ապահովել օբյեկտիվ դատական քննություն։ Իմ դեպքում այդպիսի ճնշում կա, և այժմ փաստաբանները պատրաստում են այդ դիմումը։

– Դիմում ՄԻԵ՞Դ։

-Այո, Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հատուկ քննչական ծառայության և Ազգային անվտանգության ծառայության ղեկավարների հեռախոսազրույցը պարզապես չտեսնված բան է Հայաստանի պատմության ընթացքում։ Սկանդալն այնպիսին է, որին առնվազն պետք է հետևեր հրաժարականների շարքը, սակայն նրանք բոլորը շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոնը, բոլորն իրենց բավականին հարմարավետ են զգում, շարունակում են անել նույն բանը, ինչ անում էին, չնայած նրան, որ օբյեկտիվորեն նրանք բռնվել են հանցագործություն կատարելու պահին։ Որովհետև դատարանի վրա ճնշումն ուղիղ քրեական հանցագործություն է։ Իսկ նրանք շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոնները։ Այսինքն, հենց այս փաստը ոչնչացնում է այն քրեական գործը, որում ես ներգրավված եմ։ ՄԻԵԴ-ի համար այդ փաստը լիովին բավարար է։ Այդ քրեական գործը պարզապես «սարքված» է, այնտեղ ոչինչ չկա։ Ես այն իրավական աղբ եմ անվանում, այլ բառ դժվար է գտնելը։
Եվ ամենահետաքրքրականը․ չէ՞ որ ես տասը տարի իշխանության չեմ եղել։ Ինձ այնքան էլ հասկանալի չէ՝ ինչ են ուզում նրանք ինձնից։ Այսինքն, ես այդ հեղափոխության օբյեկտը չեմ եղել։ Եղել է լիովին ուրիշ իշխանություն, որի հետ ես գրեթե չեմ շփվել և որին քննադատել եմ։ Սակայն հանկարծ ես դարձա խիստ ուշադրության կենտրոնում։ Անկեղծ կասեմ, ես մինչև այժմ չեմ կարողանում հասկանալ շարժառիթը, ի՞նչ կա այս ամենի հետևում։

-Ձեզ բացատրո՞ւմ են, թե ինչի մեջ են մեղադրում։

-Ես այդպես էլ չհասկացա, թե ինչում են ինձ մեղադրում։ Կարծում եմ՝ մեղադրող կողմը ևս չի հասկանում, թե ինչում է ինձ մեղադրում։ Այսինքն՝ նրանք չեն կարողանում բացատրել այն, ինչը հենց իրենք էլ լավ չեն պատկերացնում։ Ինձ մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։

-Ուղիղ ասեք՝ Դուք սահմանադրական կարգը տապալե՞լ եք։

-Ես նախագահ էի, ես պետք է տապալեի ինքս ինձ։ Ընդ որում՝ մեկ ամիս անց ես ավարտեցի պաշտոնավարումը, հենց ավարտվեց իմ ժամկետը։ Ինչպե՞ս եմ ես այն տապալել։

-Արդյո՞ք Դուք կարծում եք, որ Ձեր դեմ կարող են էլի մեղադրանքներ առաջադրվել։

-Կարծում եմ՝ դա անպայման տեղի կունենա։

-Այսինքն՝ Դուք պատրաս՞տ եք դրան։

-Անկասկած․ չէ՞ որ մտել եմ քաղաքական պայքարի մեջ։ Դա այն է, ինչից մենք սկսել ենք, որքանո՞վ է իշխանությունը պատրաստ օգտագործել վարչական ռեսուրսը նեղ քաղաքական նպատակներով։ Ես տեսնում եմ՝ ինչպես է այդ ռեսուրսն օգտագործվում։ Օգտագործվում է անամոթաբար, անթաքույց կերպով, և հեռախոսազրույցը դրա վառ ապացույցն է։

-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ իշխանափոխությունից հետո հենց Դուք դարձաք իրավապահ մարմինների թիրախը։

-Իսկ դուք նրանցից հարցրեք, ես չգիտեմ։ Գուցե նրանց դուր չեկավ, որ ես սկսեցի իմ տեսակետն արտահայտել տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ի դեպ, շատերն են ինձ այդ հարցը տալիս՝ ինչո՞ւ։ Իսկապես չգիտեմ, թե ինչու։

-Այսինքն, Դուք ենթադրություններ չունե՞ք։

– Դե, դա նշանակում է, որ իմ մեջ ինչ-որ սպառնալիք են տեսնում։ Դա կարող է լինել անձնական հարց, քանի որ ներկայիս վարչապետը մարտի մեկի իրադարձությունների ամենաակտիվ մասնակիցներից մեկն է եղել։ Ամենայն հավանականությամբ, դա անձնական է։ Սա քաղաքական վենդետա է ըստ էության, սակայն դա դեպի անցյալ ներքաշում է։ Միակ բանը, որ այդ ժամանակ ես արել եմ, արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիր ստորագրելն է և համապատասխան մարմիններին արտակարգ դրության իրավական ռեժիմն իրականացնել հանձնարարելը։ Դա ամբողջապես իմ լիազորությունների շրջանակում էր և պաշտպանված է նախագահական անձեռնմխելիությամբ՝ համաձայն Սահմանադրության։ Այդ ամենը բացարձակապես արհամարհվում է, և դրա համար ես վստահ եմ՝ այդ քրեական գործը ոչ մի իրավական հեռանկար չունի։ Այդ հարցով նրանք չեն կարող ինձ վախեցնել։

-Մենք գիտենք, որ Դուք գիրք եք գրում։ Դա հուշագրությո՞ւն կլինի։

-Ես այն արդեն գրել եմ։ Դրա վրա գրեթե երեք տարվա շատ ինտենսիվ աշխատանք եմ անցկացրել, կարծում եմ՝ այն կհրապարակվի նոյեմբերի սկզբին։

-Բացեք գաղտնիքը, ինչի՞ մասին է այն։

-Այն ինքնակենսագրական գիրք է։ Ընդգրկում է 20 տարվա՝ 1988-2008 թվականների իրադարձությունների ժամանակաշրջանը։ Դա ղարաբաղյան շարժման սկիզբն է։

-Գրքում կլինի՞ ինչ-որ սենսացիոն ինֆորմացիա։ Ի՞նչ սպասեն ընթերցողները։

-Այնտեղ նոր և հետաքրքիր շատ բան կլինի, ինչի մասին հայ ընթերցողը չգիտի։

-Իսկ ռո՞ւս ընթերցողը։

– Կարծում եմ՝ դա ավելի շատ կվերաբերի մեր պատմության դրամատիկ ժամանակահատվածներին, ինչի մասին մենք հրապարակայնորեն չենք խոսել, և ինչը ես այդ գրքում նկարագրել եմ, որքանով որ դա հնարավոր է հիմա նկարագրել։ Նույն գիրքը տասը տարի անց նոր խմբագրությամբ կարող է մի քիչ ավելի գայթակղիչ լինել, սակայն այժմ գրված է այն, ինչը կարելի էր այդ իրավիճակում գրել։ Դա լիովին անկեղծ և բաց պատմություն է այն մասին, թե ինչ է տեղի ունեցել մեզ մոտ 1988-2008 թվականներին

դիտվել է 8659 անգամ
loading...
Նիկոլ Փաշինյանի բարձրացրած հարցերը պետք է պար... Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը լուրջ վ... Ջասթին Բիբերը հրապարակել է կնոջ լուսանկարները... ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին կհայտնի ընդդիմադիր սաու... Ցավում եմ Արամ Սարգսյանի համար 76 զոհ, 1276 անհայտ կորած. Կալիֆոռնիայում անտ... Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ... Ազգերի լիգայի եզրափակիչ փուլը կանցկացվի Պորտո... Հայ ըմբիշները շարունակում են պայքարն աշխարհի ... Խոշոր հրդեհ Գյումրիում Լոնդոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան տո... Facebook-ն առանձին կայք է ստեղծել՝ թափուր աշխ... Եղանակը Հայաստանում «Լուսավոր Հայաստանը» հրապարակել է իր համամասն... Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի հարազա... «ԱրմՔոմեդի» հաղորդման հյուրը քաղաքական մեկնաբ... Շատերը, փորձելով սևացնել օրվա իշխանություններ... Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցե... Երևանում և 5 մարզում լույս չի լինի Ավտովթար՝ Կարմրաքար-Գորիս ավտոճանապարհին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է... ԱՄՆ-ում կոկաինի հսկայական խմբաքանակ են բռնագր... Ի՞նչ անակնկալ են արել երկրպագուները Սիրուշոյի... Պոգբայի քննադատները պետք է փակեն իրենց բերանն... Ֆրանսիայում բողոքի ակցիաների հետևանքով մահացե... Պակիստանի սահմաններն անվտանգ չեն. Իրանի ՆԳ ն... Ակտիվիստները պահանջում են Ուկրաինայի ՆԳ նախար... Սիրիայում գնդակոծությունների հետևանքով 18 զին... Թրամփը խոստովանել է` սխալ է գործել Սաուդյան Արաբիայում կանայք բողոքում են աբայա ... ՔՊ-ն դառնում է ՀՀՇ Վրաերթի են ենթարկել 61-ամյա բնակչին. նա մահաց... Հայուհին՝ աշխարհի մինչև 30 տարեկան ամենաազդեց... Ով կփոխարինի Ջոնի Դեփին «Կարիբյան ծովի ծովահե... Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Ի... Շատ երկրներ հարցականի տակ են դնում ՀԱՊԿ գլխավ... «Սելֆին»՝ որպես հոգեկան խանգարո՞ւմ Հիմա հանրությունը պետք է անհանգստանա բնակարան... Հարկային օրենսգրքի նոր նախագիծ Ռակիտիչը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քան... Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվել է Նովոս... Նախարարն այցելել է Լարսում խցանման մեջ հայտնվ... Մահացել է երգիչ Եվգենի Օսինը Բելառուսը շարունակում է էթիկային և կոռեկությա... Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց... Ադրբեջանում ձերբակալվել են ընդդիմության առաջն... Աշխարհի ամենահարուստ մարդը կանխատեսել է Amazo... Ծնվել է Անի Խաչիկյանի և Հայկ Բարսեղյանի առաջն... «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության ա... Մեկ բաժակ վիսկին օգնել է ուշքի գալ. Թերեզա Մե... Բելգիայի բնակիչը վիճակախաղով ավելի քան 50 մլն... Մեգան Մարքլի ընկերուհին պատմել է իր և Մեգանի ... Ավտոմեքենան բախվել է բենզալցակայանին. կան տու... Լարսը փակ է Ես վիրավորված եմ ինձ զգում Բելոռուսի կողմից մ... Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը նշում են... Դոնալդ Թրամփն արձագանքել է CNN-ի հայցի վերաբե... 4 մլն. ՀՀ դրամ գողության դեպքի առթիվ հարուցվե... Դեր Զորում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Արմեն Սարգսյանն Իտալիայում հանդիպել է Սերջիո ... Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանությ... Եվրոպական ֆիլմերի փառատոնը մեկնարկեց բրիտանակ... Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև ... Անգելա Մերկելը խոստովանել է միգրացիոն քաղաքակ... Քենդալ Ջենների գրավիչ կերպարը՝ Chaos SixtyNin... Դիմադրած տղամարդը վնասազերծվել ու բերման է են... Սարատովում տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքո... Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 42... Տեսախցիկը ֆիքսել է Բաղրամյան փողոցի դեղանտերի... Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք` Հ... Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պա... Հայտնի է ռուսական նավթավերամշակման գործարանու... Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կն... Հարուցվել է քրգործ՝ ոսկյա զարդերի հափշտակությ... Բերդավանցիները բացել են հայ-վրացական միջպետակ... Էրեբունի թանգարանի մոտակայքում Mercedes մակնի... Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը դադարեցրել ... Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի փողոցը` Ա... Ռազմավիրական ճանապարհը փակ է, սահմանին 589 մե... Հայերը պարել են Սիմֆերոպոլի օդանավակայանում Հ... Փաշիզմի արդյունքում արդեն կորցրել է առնվազն 7... Գինեսի ռեկորդ սահմանած հայ, ով 2000-ից ավել ա... Բաքուն քննադատել է Ֆրանսիային Բակո Սահակյանին... Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն կարծես... Կալիֆորնիայում հրդեհների պատճառով մահացել է ա... Երևանի քաղաքապետարանը կենդանաբանական այգում ս... Վթար «Մելնիցա» ռեստորանի մոտ. կան տուժածներ Ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին... Վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է 35-ամյա քաղաքացին զանգել է կնոջն ու ասել, որ ... Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպո... Հայ առաքելական եկեղեցին կանոնականության կողմն... Քարոզարշավի ընթացքում հակառուսական ուժերն ակտ... Մեծ հաղթանակ Հայաստանի հավաքականի համար երեկ ... Մանվել Գրիգորյանի պահեստում հո՞ ջութակ ու նոտ... Մեղադրանքները պետք է ներկայացնել իրավապահ մար... Բերդավան գյուղի բնակիչները փակել են հայ-վրացա... Փաշինյանն աշխատանքային մեխանիզմ կստեղծի լավագ... ՀՀԿ-ն միակ ռեալ ընդդիմությունն է այսօրվա գործ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan