Սյունեցիները պահանջում են Հունան Պողոսյանի հրաժարականը. միջպետական ճանապարհը փակ է
Ինչպես տեղեկացրել էինք, կրկին վերսկվել են բողոքի ակցիաները՝ ընդդեմ Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի:
Սյունեցիները կրկին բողոքում են նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի նշանակման դեմ: Նրանք փակել են միջպետական ճանապարհն ու պահանջում են մարզպետ Պողոսյանի հրաժարականը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետ նշանակվեց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Ի նշան նոր մարզպետի դեմ բողոքի` Սյունիքի մարզում ճանապարհ էին փակել նույն օրը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս ակցիային, նշել էր, որ բողոքողներըը սյունեցիներ չեն, իրենց կուսակցության անդամներն են: