Կանադայում մարիխուանայի մեծ պահանջարկ է գրանցվել՝ օրինականացման առաջին իսկ օրվանից
Կանադայի մի քանի քաղաքներում մարիխուանայի նկատմամբ պահանջարկը մեծացել է՝ երկրում այս թմրադեղի օրինականացման հենց հաջորդ օրվանից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հղում անելով CTV News հեռուստաալիքին:
Ինչպես տեղեկացնում է հեռուստաալիքը, մարիխուանայի վաճառքի կետերի դիմաց երկար հերթեր էին գոյացել բացվելուց դեռ շատ առաջ: Այսպիսով, Մոնրեալում գնորդներից մեկը պատմել է, որ տեղական ժամանակով ժամը 03.45-ից ինքը եղել է մարիխուանայի վաճառքի կետում, որի բացումը նախատեսված էր 10.00-ին: Կանադայի մեկ այլ Կալգարի քաղաքում, առաջին հաճախորդը մարիխուանայի համար հերթ է կանգնել երեքշաբթի օրվանից:
Բացի այդ, հազարավոր գնորդներ էլ օրինականացված դեղամիջոցը գնել են առցանց խանութներում: