Վթարը չորս մարդու մահվան պատճառ է դարձել. վարորդը ձերբակալվել է
Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
2018թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացին Երևան-Մեղրի ավտոճանապարհին, վարելով «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենա, բախվել է համընթաց ուղղությամբ ընթացող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս վարորդը և երեք ուղևորները ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հարուցվել է քրեական գործ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
2018թ. հոկտեմբերի 17-ին բեռնատար ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: