Ընտրություններին մասնակցելու թեմայի վերաբերյալ կարծիքները գաղտնիք է. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)
Հանրապետական կուսակցության ներսում ի՞նչ կարծիքներ կան ընտրություններին մասնակցելու թեմայի վերաբերյալ։ Այս հարցին Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ դա իրենց գաղտնիքն է, թե կուսակցության ներսում ով ինչ կարծիք ունի։
«Որոշումը կկայացնենք միասնական։ Դրա համար շատ ռեսուրսներ պետք է հաշվի առնել։ Ընտրական օրենսգրքից է բավականին բան կախված»,- նշեց Բաղդասարյանն ու հավելեց, որ ցուցակ դեռ չեն կազմել։