Վարչապետի առաջին տեղակալի պաշտոնակատարը հանդիպել է «Ելք» խմբակցության անդամների հետ
Վարչապետի առաջին տեղակալի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդիպեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամների հետ, ինչից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ որևէ կոնցեպտուալ տարաձայնություն չկա, և իր կարծիքով՝ չէր էլ կարող լինել։ Միրզոյանը նշել է, որ անդրադարձել են որոշ տեխնիկական հարցերի։
Մյուս խմբակցությունների հետ հանդիպումների մասին էլ Արարատ Միրզոյանն ասաց, որ «Ծառուկյան» խմբակցության հետ քննարկումների ժամանակ մեկ հիմնական կետի շուրջ է եղել անհամաձայնություն, որը լուծվել է փոխզիջումներով, իսկ ՀՅԴ խմբակցության հետ կան որոշ տարաձայնություններ, որոնք կոնսենսուսային լուծում չեն ստացել։ Ըստ այդմ՝ Միրզոյանը նշում է, որ արդյունքը կերևա քվեարկության ժամանակ։