Փարիզում Արայիկ Հարությունյանը հանդիպել է Կառլոս Մոյդաշի հետ
Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության եւ նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ:
ԿԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ գիտության կառավարման արդյունավետության հարցերը, «Հորիզոն-2020» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրերը, մասնավորապես, դրա շրջանակում Հայաստանին տրամադրվելիք «հնարավոր աջակցության» սահմաններում գիտահետազոտական ինստիտուտների գործունեության գնահատման մոդելի մշակումը:
Նույն աջակցության շրջանակում քննարկվել են նաեւ բարձրագույն կրթության ոլորտում հետազոտական բաղադրիչի զարգացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաեւ ճանապարհային քարտեզի մշակումը: