Ռաֆայել Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆայել Արմենի Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ:
Այս մասին տեղեկացնում են կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ռաֆայել Ավետիսյանը ավարտել է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, քաղաքային կադաստր (բակալավր) և շենքերի նախագծում մասնագիտությամբ (մագիստրատուրա):
Հիմնել և ղեկավարել է «Ունո փարթներս Ընդ Քո» ՍՊ ընկերությունները: