Apple-ը գնել է ստարտապը, որն զբաղվում է օգտատերերի երաժշտական նախապատվությունների վերլուծությամբ
Apple ընկերությունը ձեռք է բերել Asaii ստարտապը, որն զբաղվում է օգտատերերի երաժշտական նախապատվությունների վերլուծությամբ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Դա Apple-ին թույլ կտա իր օգտատերերին ավելի որակյալ հանձնարարականներ տալ այս կամ այն երաժշտական կոմպոզիցիայի վերաբերյալ»,-նշում է գործակալությունը: Գնման արժեքը կազմել է մոտավորապես 100 մլն դոլար: Asaii-ը մշակել և հաջողությամբ օգտագործում է արհեստական ինտելեկտի կիրառման և մեքենայական ուսուցման տեխնոլոգիան:
Ընկերության ալգորիթմը վերլուծում է ժողովրդականություն վայելող սոցցանցերից, ինչպես նաև Apple Music, Spotify, YouTube և SoundCloud ծառայություններից ստացված տվյալները, օգնում է առանձնացնել առավել մեծ ժողովրդականություն վայելող կոմպոզիցիաները, բայց դրա հետ մեկտեղ նաև գտնել պակաս հայտնի տաղանդավոր կատարողների: Asaii-ում վստահեցնում են, որ իրենց ալգորիթմը կարող է կոմպոցիզիան գտնել համաշխարհային սթրիմինգային ծառայությունների թոփերում դրա հայտնվելուց երկու ամիս առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: