Մենք հավատում ենք մեզ, խնդրում եմ՝ դուք էլ հավատաք. Յուրա Մովսիսյան
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է 4:0 հաշվով հաղթանակը Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում:
«Հաղթեցինք միասնականության շնորհիվ: Խոսք չեմ գտնում, զգացողությունն անկարագրելի է: Հավաքականում 10-րդ գոլս նվիրում եմ մեր բոլոր հերոսներին, երկրպագուներին, որոնք հավատում էին:
Խնդիրները տարիներով են եկել, բայց ես առաջ եմ նայում, ճիշտ ուղու վրա ենք: Մենք հավատում ենք մեզ, խնդրում եմ՝ դուք էլ հավատաք: Ձեզնից էլ շատ բան է կախված»,- ասել է Յուրա Մովսիսյանը Մովսիսյանը: