Մարկոս Պիզելին հիվանդանոցում է. հնարավոր է վնասվածքը ծանր լինի
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Հայաստան - Մակեդոնիա հանդիպումը։
Հանդիպումից հետո կայացած հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն անդրադարձել է նաև Մարկոս Պիզելիի վիճակին․
«Հիվանդանոցում է: Հենց հիմա մեր բժիշկները հիվանդանոցում են։ Ես էլ այստեղից գնալու եմ հիվանդանոց: Դեռ հստակ բան չկա, բայց երևում է, որ ծանր է վնասվածքը: Աստված տա, որ շուտ ապաքինվի»:
Հանդիպման 12-րդ րոպեին գոլի հեղինակ դառնալուց հետո Մարկոս Պիզելին բախվեց մրցակցին, վնասվածք ստացավ և պատգարակով լքեց խաղադաշտը։